
«Պետք է մտածեմ՝ արդյո՞ք ցանկանում եմ «Բարսելոնայի» նախագահը լինել». Ժերար Պիկե

Շակիրայի ամուսինն այլևս այդքան էլ ինքնավստահ չէ:
Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ժերար Պիկեին հարցրել են «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին:
«Մոտ ապագայում իմ պատասխանը բացասական կլինի: Ես սիրում եմ խաղալ: Թե ինչ կլինի ապագայում, չգիտեմ: Նախագահները երբեմն ձախողումներ են ունենում: Ես պետք է մտածեմ»,- Պիկեի խոսքերն է մեջբերում El Periodico-ն:
Հոկտեմբերին Ժերարը վստահեցնում էր, որ ցանկանում է դառնալ «Բարսելոնայի» նախագահ: Նրա նախաձեռնությանն աջակցել էին Խավին ու Խոսեպ Գվարդիոլան:
2016-17թթ. մրցաշրջանում 30-ամյա Պիկեն անցկացրել է 40 պաշտոնական հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը