
««Ռեալի» ֆուտբոլիստների խոսքերը՝ Պիկեի հասցեին, ցույց են տալիս «Բարսելոնայի» մեծությունը». Ռակիտիչ

Այն ժամանակ, երբ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն շատ հանգիստ ընդունեց Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների բացականչություններն իր հասցեին, թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը չկարողացավ լռել և տվեց իր մեկնաբանությունը:
Ռակիտիչը նշել է, որ Եվրոպայում «Բարսելոնայի» հանդեպ շատ թիմեր են լարված: Ըստ ֆուտբոլիստի՝ դա այն պատճառով է, որ կատալոնացիները Եվրոպայում շատ թիմերից են հեշտությամբ անցել:
«Մեր մրցակիցների նման պահվածքը միայն մոտիվացիա է մեզ համար:
«Ռեալի» ֆուտբոլիստների խոսքերը՝ Պիկեի հասցեին, ցույց են տալիս «Բարսելոնայի» մեծությունը»,- նշել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ չեմպիոնությունը տոնելու ժամանակ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները ծաղրել էին Պիկեին՝ նրան անվանելով հիմար և կոչ անելով դիմավորել իսկական չեմպիոններին:
Այս ամենը սկսվել է այն բանից հետո, երբ հարցազրույցների ժամանակ և սոցիալական ցանցերում Պիկեն շատ սուր և կտրուկ է խոսել մադրիդցիների մասին:
Սիրարփի Աղաբաբյան