Բաժիններ՝

Եգիպտոսում պարզել են ահաբեկչություն կատարողների ինքնությունը. Egypt News

Ապրիլի 9-­ին Եգիպտոսում ահաբեկչական գործողություններ կատարած անձանց ինքնությունները պարզված է: Ինչպես հայտնել է Egypt News թերթը, դրանք առայժմ նախնական տվյալներ են, որոնք հաստատված չեն իշխանությունների պաշտոնական
հայտարարություններով։

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ալեքսանդրիայի եկեղեցում պայթուցիկ սարքը գործի է դրել Աբու Իսհաք ալ Մասրի մականունով 26­-ամյա եգիպտացին, ծնունդով երկրի հյուսիսի Նեղոսի դելտայի Շարքիայի նահանգի Մինյա Էլ Քամհ քաղաքից: Այս նահանգը գտնվում է Ալեքսանդրիայից ոչ հեռու եւ գործնականում՝ Գարբիայի նահանգի հարեւանությամբ, որտեղ Տանտայում որոտացել է երկու պայթյուններից մեկը:

Երիտասարդը մի քանի ամիս հաշվապահ Է աշխատել Քուվեյթում, որտեղից մեկնել է Թուրքիա, այնուհետեւ 2013 թվականին հայտնվել է Սիրիայում: Նրա բնակության վերջին վայրը եղել է Հյուսիսային Սինայը, որտեղ գտնվում են «Անսար Բեյթ ալ Մաքդիս» ծայրահեղական խմբավորման վարժանքների ճամբարները, խմբավորում, որը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջը:

Տանտայի եկեղեցում ահաբեկչական գործողությունն իրականացրել է Աբու Բարա ալ Մասրի մականունով 42-­ամյա եգիպտացին, ծնունդով Գարբիայի հարեւան Քաֆր Էշ Գեյխի նահանգից: 2013 թվականին նա թողել է կնոջը եւ երեք երեխաներին եւ մեկնել Սիրիա, որտեղից՝ Լիբանան, այնուհետեւ կրկին վերադարձել է Սիրիա:

ԻՊ-­ն, որը նախօրյակին ստանձնել է Եգիպտոսի եկեղեցիներում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը, որի զոհ է դարձել ավելի քան 40 մարդ, նույնպես այդ մարդկանց անվանել է ահաբեկչական գործողությունների կատարողներ եւ սպառնացել Եգիպտոսում նոր գրոհներով, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս