Բաժիններ՝

Ռեքս Թիլերսոնը ամբողջ G7­-ը կներկայացնի Ռուսաստանում. Ջոնսոն

Միացյալ Նահանգները սիրիական Հոմս նահանգի օդանավակայանի վրա գրոհից հետո կարող է նոր հարված հասցնել Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին: Այդ մասին The Sun թերթին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը։

«Կարեւորն այն է, որ նա դա կարող է կրկին անել»,-ասել է նա: «Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ­-ի գործողություններն արմատապես փոխում են Սիրիայի իրադրությունը , մենք պետք է հասկացնենք (Վլադիմիր) Պուտինին, որ (Բաշար) Ասադի ժամանակն անցել է: Շարունակելով պաշտպանել մի մարդու, որը գազով թունավորում է սեփական ժողովրդին, նա էլ ավելի շատ է Ռուսաստանին վնասում ամբողջ աշխարհի աչքում»,­-ասել է բրիտանացի դիվանագետը, որը ողջունում է ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, որը դրսեւորեց «վճռականություն եւ պատրաստակամություն, որոնք, ցավոք, պակասում էին վերջին մի քանի տարիներին»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, մեկնաբանելով Ռուսաստան իր այցի չեղարկումը, նշել է, որ դրա փոխարեն ինքը «կենտրոնացել է ԱՄՆ­-ի հետ աշխատանքի եւ պատերազմի դադարեցման ու Սիրիայի վերականգնման նպատակին G7­-ի հասնելու վրա: «Ռեքս Թիլերսոնը ամբողջ G7-­ը կներկայացնի Ռուսաստանում»,­-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս