Չասել՝ «Կհամտեսենք սրա արյունը». Փոստանջյանին զգուշացրել էին. «Իրատես».
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Զարուհի Փոստանջյանին ի սկզբանե` կուսակցություն ստեղծելիս, քաղաքական պայքարի մեջ մտնելիս, խստորեն զգուշացվել է` շատ չտրվել կրեատիվին, պահել խաղի կանոնները, չասել` «կհամտեսենք սրա արյունը, կուտենք նրա հրեշներին», խաղաքարտերը շուտ չբացել:
Նախ, որպեսզի կուսակցությունը ֆալստարտ չգրանցի, ապա եւ` իր շուրջը համախմբի լուրջ էլեկտորատ: Եվ այնուհանդերձ, Զարուհուն դա չհաջողվեց: Նա Նիկոլի եւ «Ելքի» հարցում մի քանի լուրջ «բացթողում» ունեցավ` ելնելով «Սասնա ծռերի»` ՊՊԾ-ն գրավելու օրերի մոդիֆիկացիայից, երբ Նիկոլին նույն «ծռերը» թույլ չտվեցին մոդերացնել իրենց շարժումը, եւ երկրորդ «բացթողումով»` «Կենտրոնի» եթերում, երբ ունքը շինելու տեղը աչքն էլ հանեց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: