Մանչեսթերյան դերբին ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Էթիհադ» մարզադաշտում տեղի ունեցած տուրի կենտրոնական խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0:
Մեկնարկային կազմում հայտնված Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 85-րդ րոպեին:
Նշենք, որ «Կարմիր սատանաները» հանդիման վերջնամասն անցկացրին 10 ֆուտբոլիստով. 84-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:
«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» 0:0