Բաժիններ՝

«Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո». 1/4 եզրափակչի ամենաանկանխատեսելի զույգը

Վերսկսվում է Չեմպիոնների լիգան: Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:45-ին, 1/4 եզրափակչում տեղի կունենա «Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» հանդիպումը:

Սա 1/4 եզրափակչի ամենաանկանխատեսելի զույգն է: Երկու թիմերից էլ կարելի է սպասել հարձակվողական խաղ՝ լի սուր գրոհներով: Այն փաստը, որ առաջին խաղը անցկացվելու է «Սիգնալ Իդունա Պարկում», ֆրանսիական ակումբի համար կարող է որոշիչ լինել:

Դորտմունդցիները առաջին տեղով դուրս եկան խմբից, չնայած նրանց մրցակիցներից մեկը հենց ուժեղագույններից մեկն էր՝ Մադրիդի «Ռեալը»:

«Մոնակոն» ևս առաջին տեղով դուրս եկավ խմբից: Ֆրանսիացիները մեկնարկեցին մրցաշարը Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակով:

Քիչ հավանական է, որ առաջին խաղում դորտմունդցիները կհաղթեն չոր հաշվով: Նույնը կարելի է ասել նաև պատասխան խաղի մասին:

Դորտմունդցիների գոլերի առատությունը մեծապես կախված է Օբամեյանգի լավ մարզավիճակից, իսկ գաբոնցին վերջին շրջանում իրոք լավ մարզավիճակում է:

Հարձակման գծում դորտմունդցիները այլ ընդգծված ֆուտբոլիստ այս պահին չունեն, ինչը չի կարելի ասել ֆրանսիական ակումբի մասին, քանի որ նրանք կարող են հույսը դնել Ֆալկաոյի և Մբապեի վրա:

Հույս ունենանք, որ այս թիմերը կարդարացնեն մեր հույսերը և մենք այս մրցաշրջանում ևս մեկ անգամ ականատես կլինենք ֆուտբոլային ներկայացման:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս