
«Եթե ինչ-որ մեկն ընդունակ է «Ռեալին» դուրս թողնել Չեմպիոնների լիգայից, ապա դա «Բավարիան» է». Կարլ-Հայնց Ռումենիգե

«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Ռեալի» հետ կայանալիք հակամարտության սպասումներով: Թիմերի միջև խաղերը տեղի կունենան ապրիլի 12-ին և 18-ին:
«Մենք պետք է 2 անհավանական խաղ անցկացնենք, որպեսզի անցնենք կիսաեզրափակիչ: Եթե ինչ-որ մեկն ընդունակ է դուրս թողնել Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոններին, ապա դա մենք ենք:
Անչելոտի՞ն: Անխոս, նա հիասքանչ հիշողություններ ունի Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ տարած հաղթանակի մասին, բայց հիմա նա կենտրոնացած է «Բավարիայի» վրա և կանի ամեն ինչ, որպեսզի մենք հաղթենք»,- Ռումենիգեին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը