Զորամասի վառելիքային պահեստում հրդեհ է բռնկվել
Ապրիլի 11-ին, ժամը 18։10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի զորամասի վառելիքային պահեստում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հերացի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային պահեստում (մոտ 12 քմ), որտեղ եղել է 11 հատ 200 լիտրանոց տարա, որից 8-ը լիքը, 3 հատ 100 լիտրանոց տարա և 6 հատ 20 լիտրանոց տարա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։28-ին, մարվել՝ 19։55-ին:
Այրվել է 6 հատ 20 լիտրանոց տարա՝ ամբողջությամբ, իսկ մնացած տարաները՝ շիկացել էին։