Քիչ եք ուտում, բայց քաշը չի՞ փոխվում
Fithacker.ru կայքը գրում է, որ վահանաձև գեղձի թերֆունկցիան անուղղակիորեն ազդում է նյութափոխանակության վրա։ Այս գեղձի խնդիրների մասին կարող են վկայել դեպրեսիան, փորկապությունը, մազաթափությունը, հյուծվածությունը։ Մարդիկ հաճախ են հարցնում, թե ինչու չեն կարողանում ազատվել քաշից՝ չնայած քիչ են ուտում։ Սա կարող է նշանակել, որ օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում։ Եթե խիստ դիետայի եք հետևել, շատ լարված եք եղել, կաևորագույն սննդարար նյութերի մակարդակը կարող է նվազել։ Դրանք իրենց հերթին՝ կարևոր են վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար։ Եթե այս ամենը նորմալ տեղի չի ունենում, նյութափոխանակությունը նվազում է, և դուք սկսում եք քաշ հավաքել։ Բացի վերը նշվածից՝ վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների նշաններ են նաև փորկապությունն ու դեպրեսիան, առավոտյան դժվար արթնանալը, մազաթափությունը, սառը ձեռքերն ու ոտքերը, հյուծվածությունը։
Եթե այս նշաններն առկա են ձեզ մոտ, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, ով կօգնի հասկանալ՝ արդյոք առկա՞ է վահանաձև գեղձի խնդիր, թե՞ ոչ, և կհուշի ճիշտ ճանապարհը։ Հնարավոր է՝ կարիք լինի շտկել սննդակարգը՝ ներառելով սննդարար նյութեր, որոնք հարկավոր են վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի և ավելորդ քաշից ազատվելու համար։
Վահանաձև գեղձի առողջության համար օգտակար են.
• Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք պարունակում են սերմերն ու ընդեղենը
• B խմբի վիտամիններ, որոնք պարունակում են շագանակագույն հատիկները և կանաչ բանջարեղենը
• յոդ, որը պարունակում է սպիտակ ձուկը
• սելենիում, որը պարունակում է բրազիլական ընկույզը
• երկաթ, որը ստանալու լավագույն տարբերակը կարմիր միսն է։
Հիշեք, որ ավելորդ քաշից ազատվելը շատ ավելի բարդ է, քան կալորիաները կրճատելը։ Պարզապես հարկավոր է ճիշտ սնվել, և դա անել ոչ թե ժամանակավոր. այլ մշտապես։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը