Բաժիններ՝

«Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում». Մխիթարյանը՝ «Inside United»-ի շապիկին է

Մանչեսթերյան «Inside United» ամսագրի շապիկին Հենրիխ Մխիթարյանն է: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը բացառիկ հարցազրույց է տվել ամսագրին:

Ամսագրի լրագրողները փորձել են հասկանալ, թե ինչպես է Մխիթարյանը ձևավորվում և կայանում մանչեսթերյան ակումբում:

«Մխիթարյանի ստեղծումը: Ինչպե՞ս է մեր հայ մարզիկն իրականացնում իր երազանքը «Յունայթեդում»,- այսպիսի գլխագրով լույս կտեսնի ամսագիրը:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը դեռևս հասանելի է միայն ամսագրի տպագիր տարբերակի ընթերցողներին:

Հարցազրույցում Մխիթարյանը պատմել է իր ֆուտբոլային կարիերայի, 13 տարեկանում միայնակ բրազիլական «Սան Պաուլոյում» մարզվելու, դժվարությունների և անընդհատ աշխատելու մասին:

Մխիթարյանը պատմել է, որ իր կյանքում ամենից մեծ դժվարություններից մեկը եղել է այն, որ իրեն չէին հավատում և ասում էին, որ ինքը երբեք չի կարողանա հասնել բարձրունքների: Հայ ֆուտբոլիստը նշել է, որ շատերի համար իր ֆուտբոլային երազանքները խենթություն էին թվում:

«Շատերն էին ծիծաղում: Նրանք մտածում էին, որ ես ունակ չեմ նման մակարդակի հանել: Դա ինձ ստիպում էր, որ ավելի շատ երազեի նման մեծ ակումբում խաղալու մասին: Շատերը պարզապես չէին հավատում ինձ, բայց, ինչպես ասում են, ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Ես սա հասկացա «Բորուսիա» տեղափոխվելուց հետո,- նշել է Մխիթարյանը: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս