
ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան Ֆուտբոլի 2026թ. Աշխարհի առաջնության անցկացման համար համատեղ հայտ են ներկայացրել

48 մասնակիցների ընդունումը կպահանջի եռակի ջանք:
Երեք ֆուտբոլային ֆեդերացիաների ներկայացուցիչները հայտարարել են Մունդիալն ընդունելու ցանկության մասին Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
2026թ. Աշխարհի առաջնությունում կկայանա 80 հանդիպում. 48-ը՝ խմբային փուլում, և 32-ը՝ փլեյ-օֆֆում: Ըստ նախագծի՝ 60 խաղ պետք է անցկացվի ԱՄՆ-ում, իսկ Կանադան և Մեքսիկան կընդունեն 10-ական հանդիպում:
ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը նշել է, որ երկրի կառավարությունը լիարժեք աջակցում է այդ նախագծին: 2026թ. Աշխարհի առաջնությունը կդառնա առաջին մրցաշարը, որին կմասնակցեն ոչ թե 32, այլ 48 թիմ: Մրցաշարի անցկացմանը հավակնում են նաև Անգլիան, Ղազախստանը, Կոլումբիան, Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, և Ավստրալիան՝ Նոր Զելանդիայի հետ: Մրցաշարի անցկացման վայրը կորոշվի 2020թ. մայիսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը