«Չեմ հավատում, որ «Լեսթերի» ֆուտբոլիստները դավաճանել են ինձ». Կլաուդիո Ռանիերի
Ռանիերին հեռացվեց «Լեսթերից» ԱՊԼ-ում հաղթելուց 9 ամիս անց, և համաձայն շշուկների՝ «աղվեսների» ղեկավարությունը խորհրդակցել է ֆուտբոլիստների հետ՝ նախքան նրա հեռացման մասին որոշում կայացնելը:
«Ոչ, ես դրան չեմ հավատում: Հնարավոր է՝ ֆուտբոլիստները չէին ցուցադրում իրենց հնարավորության առավելագույնն այլ պատճառով»,- ասել է Ռանիերին:
«Ես չեմ կարող հավատալ այն բանին, որ իմ ֆուտբոլիստները սպանել են ինձ: Ոչ, ոչ և նորից ոչ: Հնարավոր է՝ ակումբում եղել են այլ մարդիկ, ովքեր չեն ցանկացել ինձ «Լեսթերում»: Հնարավոր է, երբ մենք սկսեցինք պարտվել, նրանք ավելի համառ են դարձել: Ահա և վերջ:
Ես չեմ ուզում ասել՝ ով է նա: Ես լուրջ հավատարիմ մարդ եմ: Եթե ես ինչ-որ բան ասում եմ, ապա ասում եմ մարդու դեմքին»:
Ռանիերիի հեռացումից հետո «Լեսթերը» հաղթեց 6 խաղ անընդմեջ և միակ պարտությունը կրեց «Էվերթոնի» դեմ խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը