Մեր հարցը, թե «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմադի՞ր, թե՞ այլընտրանք է լինելու, Վ. Բոստանջյանին զայրացրեց. «Ես հո երեխա չե՞մ, որ կատակի վերածենք մեր խոսակցությունը: Գնացեք՝ միամիտներին, խեղճուկրակներին, տարաբախտներին հարցրեք: Այլընտրանք, դուք նման բան գիտե՞ք, դուք լսո՞ւմ եք՝ ինձ ինչ եք հարցնում»:
«Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը մեկնաբանել է իր՝ Իսպանիա տեղափոխվելու մասին շշուկները:
Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ում մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր:
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել իռլանդացի ֆուտբոլիստ Շեմուս Կոլմանին, ով վնասվածք է ստացել հավաքականի ճամբարում:
Ռուսական կողմից բանակցությունները ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ վարում են Ռոսոբոռոնեկսպորտը և դաշնային ծառայությունը:
Անգլիայի առաջնության 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցում էր «Էվերթոնի» հետ: Մինչև խաղի վերջին րոպեն մանչեսթերցիները պարտվում էին 0:1 հաշվով, սակայն 94-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
«Ռեալի» պաշտպան Պեպեի պայմանագիրն ավարտվում է 2017թ. Հուլիսին, և այն չի երկարաձգվելու: Պեպի ծառայություններով հետաքրքրվում էր չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը», որը նրան առաջարկել է տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարություն է տարածել Սիրիայում երեխաների և ընտանիքների նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին զեկույցների վերաբերյալ: «Արմենպրես»ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա ապրիլի 14-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանին նշանակվել է կոնսերվատիվ բուժում:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է:
Խթանող արշավի արդյունքում, ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապաններ միջև, որոնք 2016 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017 թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք և ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, խաղարկվել է կենցաղային տեխնիկայի ձեռք բերման 10 սերտիֆիկատ և գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Սիրիայի Իդլիբի նահանգում հնարավոր քիմիական գրոհի դատապարտմամբ՝ իր օգնությունն առաջարկելով տուժածներին։
Գերմանիայի կառավարությունն ապրիլի 5-ին հավանություն է տվել սոցցանցերի նկատմամբ մինչեւ 53 մլն դոլար գումարի տուգանքների սահմանմանը, որոնք օգտատերերի բողոքներից հետո չեն հեռացնի ատելություն բորբոքող հաղորդագրությունները եւ ֆեյքային նորությունները, տեղեկացնում է BBC-ին:
2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:
Թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին։ Պետք է հրաժարվենք նաև «սենդվիչներ» ու գազավորված ըմպելիքներ մատուցող՝ այսօր եղած «ավտոմատներից»։
Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել ապրիլի 5-ի առավոտյան երկրի հյուսիս արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ինչի մասին հայտնել է Fars գործակալությունը։
Ֆրանսիայի Անվտանգության խորհուրդը՝ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ, քննարկել է Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրությունը եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել արձագանքել ռազմական հանցագործությանը՝ քիմիական զենքի կիրառմանը։
Ռուսաստանի սեւծովյան նավատորմի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը Սեւ ծովում համատեղ վարժանքներ են անցկացրել թուրք նավաստիների՝ Նովոռոսիյսկ այցից հետո: Այդ մասին հայտնել է նավատորմի մամուլի ծառայությունը:
Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված պայթյունը հաստատում է, որ ահաբեկչության սպառնալիքի հետ կապված իրադրությունը չի բարելավվում, գործնականում ԱՊՀ-ի յուրաքանչյուր երկիր ահաբեկչական գրոհների պոտենցիալ օբյեկտ է:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն ապրիլի 5-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:
ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ապագա հարաբերությունների քննարկումը, այդ թվում՝ առեւտրական, հնարավոր կլինի միայն Brexit-ի շուրջ բանակցությունների ավարտվելուց հետո: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հրապարակված հարցման տվյալների համաձայն, դրա մասնակիցների 73 տոկոսը Վրաստանի գլխավոր քաղաքական սպառնալիքը համարում է Ռուսաստանը:
«Նախորդ տարվա ապրիլյան թեժացման նման թեժացումներ միշտ հնարավոր է, որ լինեն։ Ադրբեջանցիներն ավելի ինտենսիվացնելու են իրենց հարձակումները, բայց թե դա որքան կթեժացնեն, որ վերածվի մեծ պատերազմի, հարց է։ Ես կարծում եմ, որ թուրքերը դրան դեռ երկար ժամանակ չեն գնա։ Ապրիլից հետո մեր Զինված ուժերը շատ լուրջ հետևություններ են արել, համենայնդեպս, ապրիլի անսպասելիությունն էլ չի լինելու»:
Այսօր հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում դիտարկումներ կատարեցին Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ՝ գնահատելով ընտրությունների անցկացման ընթացքը և հետընտրական տրամադրությունները:
«Լեսթերի» ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին պատմել է, որ 2013 թվականին Ջեյմի Վարդին կարող էր թողնել ֆուտբոլը: Հարձակվողը պլանավորել է ավարտել կարիերան և մեկնել Իբիցա:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն հայտարարել է, որ խիստ ցնցված է Սիրիայում քիմիական գրոհի մասին լուրերից։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրվելուց հետո Սիրիայի եւ Իրաքի տարածքների ականազերծումը եւ մաքրումը կարող է տեւել 40-ից մինչեւ 50 տարի:
Այսօր լրանում է ուղիղ մեկ տարի, ինչ ավարտվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան։ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով նախաձեռնեցին լայնածավալ հարձակում՝ օգտագործելով ծանր զինխնիկա, հրետանի և ռազմական օդուժ։
Եվրամիությունը խոստացել է Սիրիային որպես հումանիտար օգնություն 560 մլն եվրո հատկացնել 2018 թվականին եւ նույնքան էլ՝ 2019 թվականին: