ՌԴ սևծովյան նավատորմի և Թուրքիայի ՌԾՈւ-ի նավերը համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում
Ռուսաստանի սեւծովյան նավատորմի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը Սեւ ծովում համատեղ վարժանքներ են անցկացրել թուրք նավաստիների՝ Նովոռոսիյսկ այցից հետո: Այդ մասին հայտնել է նավատորմի մամուլի ծառայությունը:
«Այսօր Թուրքիայի ՌԾՈւ-ի նավախմբի Նովոռոսիյսկ այցի ավարտից հետո ՌԴ սեւծովյան նավատորմի եւ Թուրքիայի Հանրապետության ռազմածովային ուժերի մարտանավերը անցկացրել են PASSEX երկկողմ ռազմածովային վարժանքները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վարժանքներին մասնակցել են «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատը, «Փոխծովակալ Զախարին» ականազերծիչ նավը եւ «ռապտոր» տեսակի պարեկային մոտորանավակը, Թուրքիայի ՌԾՈւի «Բարբարոս» ֆրեգատը եւ «Բյույուկադա» կորվետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: