Բաժիններ՝

ԵՄ-­ն խոստացել է Սիրիային ավելի քան 1 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել 2018­-2019 թվականներին

Եվրամիությունը խոստացել է Սիրիային որպես հումանիտար օգնություն 560 մլն եվրո հատկացնել 2018 թվականին եւ նույնքան էլ՝ 2019 թվականին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում բացելով Սիրիային նվիրված դոնորական խորհրդաժողովը:

«Եվրամիությունն ամբողջովին կատարել է 2016 թվականի համար տված իր խոստումները, պահպանել աջակցության մակարդակը 2017 թվականին: Մենք պահպանում ենք (օգնություն տրամադրելու) մեր պարտավորությունները՝ 2018 թվականին 560 մլն եվրոյի չափով եւ նույնքան էլ՝ 2019 թվականին»,­-ասել է նա:

Այդ միջոցներով ձեռք բերված առաջին անհրաժեշտության առարկաները, պարենամթերքը եւ դեղամիջոցները բաշխվելու են միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների եւ ՄԱԿ­-ի գործակալության միջոցով:

Մոգերինին նաեւ ընդգծել է, որ հումանիտար ջանքերը պետք է ուղեկցվեն Աստանայում հրադադարի շուրջ բանակցություններում եւ Սիրիայի հակամարտության քաղաքական լուծում գտնելուն նվիրված Ժնեւի հանդիպումներում իրական առաջընթացի ձեռքբերմամբ: «Միայն հակամարտության քաղաքական լուծումը կարող է թույլ տալ ապահովելու արդյունավետ պայքարը եւ հեռանկարում հաղթանակը «Իսլամական
պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ»,­-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս