«4 տարի առաջ Վարդիին համոզել եմ, որ չթողնի ֆուտբոլը». Կրեյգ Շեքսպիր
«Լեսթերի» ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին պատմել է, որ 2013 թվականին Ջեյմի Վարդին կարող էր թողնել ֆուտբոլը: Հարձակվողը պլանավորել է ավարտել կարիերան և մեկնել Իբիցա:
«Մեր խնդիրը ֆուտբոլիստներին աջակցելն է: Երբեմն նրանք կասկածում են իրենց կարողություններին, և Ջեյմին առաջինը կլինի, ով կխոստովանի, որ իր հետ նման բան պատահել է: Ես, Նայջել Փիրսոնը և Սթիվ Ուոլշը աջակցեցինք նրան և հիշեցրինք նրան իր առավելությունների մասին: Մենք ավելացրինք, որ նա կարող է ոչ միայն ԱՊԼ-ում խաղալ, այլ նաև՝ Անգլիայի հավաքականում: Բարեբախտաբար, նա չմեկնեց Իբիցա: Կարծում եմ՝ նա ճիշտ որոշում կայացրեց»,- Շեքսպիրի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը