Բաժիններ՝

ԱՊՀ-­ի բոլոր երկրները ահաբեկիչների գրոհների պոտենցիալ օբյեկտներ են. Պուտին

Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված պայթյունը հաստատում է, որ ահաբեկչության սպառնալիքի հետ կապված իրադրությունը չի բարելավվում, գործնականում ԱՊՀ-­ի յուրաքանչյուր երկիր ահաբեկչական գրոհների պոտենցիալ օբյեկտ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք տեսնում ենք, որ իրադրությունը, ցավոք, չի բարելավվում: Եվ դրա ամենալավ հաստատումը վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են:

«Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվեցին մարդիկ, շատ են տուժածները»,­ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ­-ի երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:

«Մենք գիտենք, որ մեր երկրներից յուրաքանչյուրը, գործնականում յուրաքանչյուրը, ահաբեկչական գրոհների հնարավոր, պոտենցիալ օբյեկտէ: Մեր երկրների համար կան նաեւ բազմաթիվ այլ սպառնալիքներ»,­-հավելել է ՌԴ նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս