Բաժիններ՝

Պաուլո Դիբալան խնդրել է «Ռեալին» և «Բարսելոնային» առաջարկություն անել «Յուվենթուսին»

Արգենտինացու պայմանագրի ժամկետը «Յուվենթուսի» հետ լրանում է 2020 թվականին, բայց Դիբալան ոչ միայն չի ուզում երկարաձգել համաձայնագիրը, այլ նաև հույս ունի, որ կհեռանա ակումբից առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստին ուշադրությամբ հետևում են «Ռեալը» և «Բարսելոնան»՝ ակումբներ, որոնց կազմում երազում է խաղալ հարձակվողը:

Ըստ Mundo Deportivo-ի տեղեկության՝ Պաուլոն դիմել է իսպանական գրանդներին և խնդրել է, որ վերջիններս տրանսֆերի վերաբերյալ կոնկրետ առաջարկություն անեն «Յուվենթուսին»:

Սերիա Ա-ի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 23 խաղերում 23-ամյա հարձակվողը խփել է 8 գոլ և կատարել է 5 ասիստ:
Transfermarkt-ը Դիբալային գնահատում է 50 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս