Բաժիններ՝

ԿԺԴՀ-­ի դեմ պատերազմի հարավ-կորեա­ամերիկյան պլանը հայտնվել է ցանցահենների ձեռքում

Ցանցահենները կարողացել են ծանոթանալ թիվ 5027 պլանին, որը նկարագրում է Կորեայի
Հանրապետության (ԿՀ) եւ ԱՄՆ­-ի համատեղ գործողությունները ԿԺԴՀ-­ի դեմ լիամասշտաբ պատերազմի դեպքում: Այս մասին KBC հեռուստաալիքին հայտնել է Հարավային Կորեայի կառավարության մի աղբյուր:

«Անցյալ տարվա սեպտեմբերին ենթադաբար հյուսիսկորեացի ցանցահենները «կոտրել են» Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ներքին ցանցը: Վերջերս ավարտված հետաքննության արդյունքներով պարզվել է, որ չարագործների ձեռքին հայտնված նյութերի մեջ եղել է թիվ 5027 օպերատիվ պլանը»,­-նշել է հեռուստաալիքը:

Աղբյուրը հայտնել է, որ զինվորական դատախազությունն արդեն պաշտպանության նախարարին զեկուցել է հետաքննության արդյունքների մասին: Ներկայում որոշվում է այն անձանց շրջանակը, որոնք պատասխանատվություն են կրելու գաղտնի տվյալների արտահոսի համար: Բացի դրանից, ԱՄՆ-­ն եւ ԿՀ­-ն այժմ հարկադրված կլինեն լուրջ շտկումներ մտցնել թիվ 5027 օպերատիվ պլանի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս