Բաժիններ՝

Ղրղզստանում հավաստել են երկրի քաղաքացու հավանական հանցակցությունը Պետերբուրգի ահաբեկչությանը

Ղրղզստանի հատուկ ծառայությունները հավաստում են, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության հավանական կատարողը ծնունդով Ղրղզստանից է, Ռուսաստանի քաղաքացի։

«Հավանական է, որ ապրիլի 3-­ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողություն կատարողը ծնունդով Ղրղզստանից է, իսկ այժմ՝ Ռուսաստանի քաղաքացի»,- «Ինտերֆաքս»­-ին հայտարարել է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռախատ Սուլեյմանովը: Նա հավելել է, որ «Ղրղզստանի հատուկ ծառայությունները Սանկտ Պետերբուրգում պատահածի կապակցությամբ կապի մեջ են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս