Բաժիններ՝

Կիևը «Եվրատեսիլ»­-ի կազմակերպիչներին խնդրում է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը

Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերության (ՈւՀՀՌ) դիտորդական խորհուրդը Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) հորդորել է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ չխոչընդոտել «Եվրատեսիլ­-2017» մրցույթի անցկացմանը: Այդ մասին ասված է հեռուստառադիոընկերության կայքում զետեղված
հայտարարության մեջ:

Եվրոպական հեռարձակողների միությունը չի բացառում, որ Ուկրաինային կզրկի «Եվրատեսիլ­-2017»­ին մասնակցելուց, եթե մրցույթին Ռուսաստանի մասնակցության հետ կապված իրադրությունը չկարգավորվի: Ինչպես նշել է EBU-­ի ղեկավար Ինգրիդ Դելտենրեն, Ուկրաինա Սամոյլովայի մուտքի արգելումը «հարված է երգի մրցույթի իմիջին», եւ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ:

EBU-­ի ղեկավարի խոսքով՝ «Ուկրաինայի գործելակերպը միանգամայն անընդունելի է»: Դելտենրեն հայտնել է, որ ներկայում ինքը վարչապետ Գրոյսմանի եւ նախագահ Պորոշենկոյի հետ բանակցություններ է վարում «խաղաղ լուծում» գտնելու համար, քանի որ միայն նրանք «կարող են չեղարկել Ուկրաինա Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելքը» կամ էլ հոգ տանել, որ այդ արգելքը ուժի մեջ մտնի միայն Կիեւում ռուս երգչուհու ելույթից հետո:

«Հորդորում ենք տիկին Ինգրիդ Դելտենրեին եւ ի դեմս նրա Եվրոպական հեռարձակողների միությանը՝ հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ Եվրոպական հեռարձակողների միությունը չդարձնել ուրիշների քաղաքական մանիպուլյացիաների ուժեղացման գործիք եւ նման հայտարարություններով չխոչընդոտել մրցույթի բնականոն եւ լիարժեք անցկացմանն ինչպես այս տարի, այնպես էլ ապագայում: Հորդորում ենք նաեւ խուսափել «Եվրատեսիլ»­ի մրցույթի մասնակիցների թվից Ուկրաինային բացառելու վերաբերյալ սպառնալիքներից»»,­-ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս