Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն` ի հիշատակ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի

Էյֆելյան աշտարակի լույսերն այսօր կեսգիշերին կանջատվեն` ի հիշատակ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Այսօր կեսգիշերին Փարիզը կհանգցնի Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Սանկտ Պետերբուրգում զոհերի հիշատակի: Մենք բոլորս միասնական ենք»,- գրել է Իդալգոն:

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի գնացքի վագոնում ապրիլի 3-ին պայթյուն է որոտացել: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ, տուժել մոտ 50-ը: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները և իրավապահ մարմինների աշխատակիցները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի մասին: Նա արդեն ցավակցել է զոհերի հարազատներին: Պայթյունից հետո փակվել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի յոթ կայարաններ: Պետերբուրգի մետրոյի կայարանից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, կատարվում է տարհանում, այդ թվում՝ թունելից:

ՌԴ Քննչական կոմիտեն տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչություն: Տեղի ունեցածի առնչությամբ ցավակցական հեռագրեր են հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս