Բաժիններ՝

Android-ը շրջանցեց Windows-ին և դարձավ ամենահայտնի համակարգը համացանցում

StatCounter ընկերության վերլուծաբանները հայտնում են, որ աշխարհում ամենից շատ Android-ի օգտատերերն են մուտք գործում համացանց: StatCounter ընկերությունը հետևում է Android, iOS, Windows և macOS օպերացիոն համակարգերի աշխատանքների ակտիվությանը համացանցի օգտատերերի շրջանում:

Այժմ Android-ն ամենատարածված օպերացիոն համակարգն է: Սա վերաբերում է ողջ շուկային, և ոչ միայն՝ սմարթֆոններին: Նախորդ հետազոտությունների արդյունքում առաջատարը Windows-ն էր: Android-ի ցուցանիշը 37,93% է, և այս տոկոսներով օպերացիոն համակարգը շատ քիչ է զիջում Windows-ի ցուցանիշին՝ 37,91%: Սակայն Google-ը վերջին տարիներին գրանցում է ստաբիլ աճ: Մի քանի տարի առաջ Android-ի ցուցանիշն ընդամենը 2,4% էր:

Սա մեծ նվաճում է Android-ի համար, քանի որ Windows-ը 1980-ականներից սկսած գրեթե միշտ ճանաչվում էր ամենատարածվածը: StatCounter ընկերության տնօրեն Այդեն Քոուլենը (Aidan Cullen) նշում է, որ սա բացառիկ ցուցանիշ է Android-ի և Google-ի համար: Սակայն Windows-ն 84%-ով շարունակում է առաջատար մնալ սեղանի համակարգիչների և նոութբուքերի շուկայում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս