Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններն անցան, ըստ էության, սպասելիի և կանխատեսելիի շրջանակներում։ Ընտրությունների ընթացքում կիրառվեցին ընտրախախտումների գրեթե բոլոր ավանդական եղանակները՝ ընտրակաշառքներ, ընտրողների զանգվածային տեղափոխում, ճնշումներ, վախի մթնոլորտ։