Բաժիններ՝

Զիդանը ցանկանում է գնել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հետաքրքրում է  Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, և, իսպանական մամուլի փոխանցմամբ՝ Զիդանը նրան գնելու առաջարկությամբ դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Հիշեցնենք, որ Ալկանտարան  «Բարսելոնայի» սան է և կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնացիները ևս ցանկանում են վերադարձնել իրենց նախկին ֆուտբոլիստին: Իսպանական մամուլում խոսակցություններ են քննարկվում, ըստ որի՝ Ալկանտարային գնել  պահանջել է Մեսսին, ով Ալկանտարայի մտերիմ ընկերն է:

Սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը նշում է, որ չի կարող իրեն թույլ տալ գնել Ալկանտարային՝ մյունխենյան ակումբի պահանջած բարձր գնի պատճառով:

Ըստ գերմանական մամուլի՝ Ալկանտարան ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս