Սանկտ Պետերբուրգի մետրոյում կատարված ահաբեկչական գործողության զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի:
ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանած Սերժ Թանկյանը՝ Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի հետ, երեկ եղել է Արցախում:
ԵԼՔ դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց եւ դիտորդներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով եւ գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը եւ ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական եւ բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:
Ցանցահենները կարողացել են ծանոթանալ թիվ 5027 պլանին, որը նկարագրում է Կորեայի Հանրապետության (ԿՀ) եւ ԱՄՆ-ի համատեղ գործողությունները ԿԺԴՀ-ի դեմ լիամասշտաբ պատերազմի դեպքում:
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի Ազգային բնայգու ծառայությանն (ԱԲԾ) է փոխանցել 78 հազար 333 դոլարի չափով իր աշխատավարձը, որը նա ստացել է այս տարվա հունվարի 20-ից երկրի նախագահի պաշտոնում աշխատելու համար:
«Ընդդիմության զգալի մասը լինելու է ոչ խորհրդական, և կարելի է սպասել քաղաքացիական ակտիվություն։ Այն ուժերը, որոնք չմտան խորհրդարան, կփորձեն ակտիվ լինել հասարակական-քաղաքական դաշտում։ Այս պահին այդ ուժերը լծակներ չունեն հետընտրական զարգացումների համար»։
Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայկական ավետարանական եկեղեցու վրա` փորձելով հրկիզել այն: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցում երեկ՝ ապրիլի 3-ին, տեղի է ունեցել անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի մամլո ասուլիսը:
Իրավապահների վարկածի համաձայն՝ մինչև մահը տղամարդիկ բռնության են ենթարկվել։ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակայքում ապրող բնակիչներից մեկը։ Նրան կասկածելի է թվացել, որ անծանոթ մեքենան երկար ժամանակ գտնվել է իր տան մոտակայքում, և Ոստիկանություն է զանգահարել։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են մահացածների մարմինները։
Թուրքիայի Շըրնաք շրջանում թուրքական զինված ուժերի կողմից Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում քուրդ զինյալները պայթուցիկ են գործի դրել:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրված ընտրական ցուցակները:
Ապրիլի 4-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2005 թ. ծնված Տաթևիկ Ա.-ն, 2007 թ. ծնված Արամե Ա.-ն, 2013 թ. ծնված Արգիշտի Ա.-ն, 1984 թ. ծնված Արփինե Հ.-ն և 1978 թ. ծնված Սևակ Ա.-ն:
«Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է՝ ծնված 1995 թվականին»,-նշել են կոմիտեում։
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ցավակցական նամակ է ուղարկել իր գործընկեր` ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովին` ս/թ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին շնորհավորել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առթիվ:
Երևանի կենդանաբանական այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով, այգու գործարկվող տարածքի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար:
Ստացված հաղորդումներից 72-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերում և 3-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Վեյսելե Քոսելեն Նովոռոսիյսկում այցելել է ՌԴ սեւծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ:
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն մետրոյով է աշխատանքի գնացել:
Թուրքիայի Մանիսայի նահանգապետարանն արգելել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հանրահավաք կազմակերպել նահանգի նույնանուն կենտրոնում:
Հարավային Կորեայի դատախազության ներկայացուցիչները երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի նոր հարցաքննություն են անցկացրել, որն առաջինն է դարձել անցած շաբաթ նրա ձերբակալումից հետո:
Ապրիլի 4-ին, ժամը 10:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Ղրղզստանի հատուկ ծառայությունները հավաստում են, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչական գործողության հավանական կատարողը ծնունդով Ղրղզստանից է, Ռուսաստանի քաղաքացի։
Ընտությունների միջազգային դիտորդական առաքելությունը ողջունեց բարեփոխումների իրավական շրջանակը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներմուծումը, որին իր աջակցությունն է տրամադրել Եվրոպական միությունը՝ ՀՀ իշխանությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացված ծրագրի միջոցով:
Պատանին մտադրվել էր գնել պայթուցիկ նյութեր, որպեսզի ինքնաշեն ռումբեր սարքեր եւ դրանք տեղադրեր ամբողջ քաղաքով մեկ, ինչպես նաեւ փորձել էր դիպուկահար վարձել, որպեսզի Հռոմի պապին սպանի պատարագի ժամանակ: Սակայն վերջինս եղել է Հետաքննությունների համապետական բյուրոյի քողարկված աշխատակիցը, եւ այդ ժամանակ Քոլոնը ձերբակալվել է:
Ապրիլի 12-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկօրյա այցով կժամանի Հայաստան: Այս մասինտ եղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում:
2017 թվականին առաջին անգամ Կաննի կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International / Pantiero հատվածում` N226 տաղավարում:
Ապրիլի 3-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի անվամբ քաղաքացի Մ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի թթվասերի միջից հայտնաբերել են փոշենման զանգված, իսկ այցելուի անձնական խուզարկությամբ` «ՊՐԵԳԱԲԱԼԻՆ» գրառմաբ 2 դեղահաբ:
Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում: