Բաժիններ՝

«Բարսելոնան» աջակցում է Պիկեին

Յոհան Կրուիֆի  անվան մարզական կենտրոնի բացման ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն առիթը բաց չի թողել՝ խոսելու թիմի պաշտպան Ժերարդ Պիկեի վերջին հայտարարությունների մասին:

Հիշեցնենք, որ  Պիկեն իրեն բնորոշ արտահայտություններ էր արել՝ նշելով, որ մադրիդյան ակումբը հաղթեց Չեմպիոնների լիգայում խաղից դուրս խփած գոլի շնորհիվ: Բացի այդ, Պիկեն նշել էր, որ ապրիլի 23-ին «Սանտյագո Բերնաբեուում» կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակ մարզադաշտի օթյակում լինելու է պետական դատավոր Մարտա Սիլվան, քանի որ նրա որոշումներով որակազրկվել էին Նեյմարն ու Մեսսին:

Բացի այդ, կատալոնական ակումբի ֆուտբոլիստը նշել էր, որ երբեք չի աշխատի մադրիդյան ակումբում, քանի որ չի հասկանա նրանց գաղափարախոսությունը:

««Բարսելոնան» համաձայն է Ժերարդի հետ»,- նշել է Բարտոմեուն՝ չանելով ավելորդ մեկնաբանություններ:

Հիշեցնենք նաև, որ  կատալոնացիների հերթական մարզմանը ֆուտբոլիստները հանդերձարանում Պիկեին ընդունել են ծափահարություններով՝ ի նշան աջակցության և համաձայնության:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930