
«Լեսթերը» բանակցություններ է վարել Ռոյ Հոջսոնի հետ

Կլաուդիո Ռանիերիի հեռացումից հետո «Լեսթերը» շարունակում է նոր գլխավոր մարզչի որոնումները: Ըստ The Daily Mail-ի տեղեկությունների՝ «աղվեսները» գաղտնի բանակցություններ են վարել Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հետ: «Լեսթերի» սեփականատեր Վիչայ Շրիվադհանապրապհան հույս ունի, որ Հոջսոնը կգլխավորի թիմը երկար ժամանակով:
Ընդ որում, «Լեսթերի» մարզական տնօրեն Ջոն Ռատկինը հուսով է, որ մարզչի ներկայիս պաշտոնակատար Կրեյկ Շեքսպիրը կգլխավորի թիմը, և ինքը կդառնա գլխավոր մարզիչ: Ավելի վաղ, որպես Ռանիերիի հնարավոր փոխարինողներ՝ նշվում էին Գուս Հիդինգը, Ռոբերտո Մանչինին և Նայջլ Փիրսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը