Բաժիններ՝

Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալը նվազել է

Հայաստանում 2017 թվականի հունվարին ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 14 մլն 439,6 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի համանուն ժամանակահատվածում այն նվազել է 4,5 տոկոսով:

Այդ թվում՝ երթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 5,6 տոկոսով` կազմելով 23,6 հազար մարդ: Շուրջ 5,2 տոկոսով նվազել են ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորախադրումների ծավալը` կազմելով 13 մլն 5,2 հազար մարդ: Միևնույն ժամանակ 24,2 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալը` կազմելով 173,3 հազար մարդ:

0,9 տոկոսով ավելացել է նաև էլեկտատրանսպորտային միջոցով փոխադրվող ուղևորների թիվը` կազմելով 1 մլն 237,5 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս