
Սիրիական հակամարտության շուրջ Աստանայի բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մարտին

Հայտնի են Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 3-րդ փուլի անցկացման ժամկետները: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: Աստանայի բանակցությունների 3րդ փուլը տեղի կունենա մարտի 14-ից 15-ը:
Աստանայում Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ արդեն 2 փուլ բանակցություններ տեղի են ունեցել: Բանակցությունների 2-րդ փուլը տեղի էր ունեցել փետրվարի 15-ից 16-ին, որի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայում զինադադարի հաստատման մոնիթորինգի հանձնաժողով կազմելու շուրջ:
Դեռևս պարզ չէ սպասվելիք հանդիպումը կլինի բանակցությունների ֆորմատով, թե իրավիճակի վերաբերյալ փորձագիտական քննարկումների ֆորմատով: