
«Հույս ունեմ, որ մենք երկար կախված կլինենք Մեսսիից». Էնրիկե

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ֆրանսիական Lequipe-ի հետ զրույցում նշել է, որ կատալոնական թիմի՝ Մեսսից կախված լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն:
Էնրիկեն նշել է, որ միայն միամիտները չեն հասկանում, որ կատալոնական թիմի խաղը կախված է աշխարհի լավագույն հարձակվողի խաղից: «Դա հրաշալի է: Հույս ունեմ, որ մենք երկար կախված կլինենք Մեսսիից»,- նշել է Էնրիկեն: Էնրիկեն նաև նշել է, որ Մեսսին հրաշալի է բոլոր դիրքերում, սակայն ամենուր նա դրսևորում է հարձակվողի հատկանիշներ:
Սիրարփի Աղաբաբյան