Բաժիններ՝

«Միլանը» 3 խոշոր գործարք է պատրաստում

Չինացի ներդրողների գալուստով «Միլանը» մտադիր է վերադառնալ իտալական ֆուտբոլի էլիտա: Դրա համար ռոսոներները պատրաստ են իրականացնել մի շարք հնչեղ ձեռքբերումներ: Մասնավորապես, «Միլան» տեղափոխվելու հիմնական թեկնածուներն են հանդիսանում «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, «Վիլյառեալի» պաշտպան Մաթեո Մուսակյոն և «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:

Այս եռյակից առաջնայինը «Բորուսիայի» գաբոնցի ռմբարկուն է, ով ինքն էլ դեմ չէ այս ամռանը փոխել ակումբը: Ինչ վերաբերում է Մուսակյոյի տրանսֆերին, ապա այստեղ «Միլանի» հետ պատրաստ է մրցակցել «Չելսին», ով այս ֆուտբոլիստի հետ կապված իր պլաններն ունի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս