Մինչև 2018 թվականի վերջը կկազմակերպվի զբոսաշրջական ուղևորություն դեպի լուսին
Ամերիկյան մասնավոր Space Exploration Technologies ընկերությունը՝ հայտնի որպես SpaceX հայտարարել է, որ մինչև 2018 թվականի վերջը ծրագրում է կազմակերպել երկու զբոսաշրջիկների ուղևորություն դեպի տիեզերք, որը կներառի պտույտ լուսին մոլորակի շուրջ: Ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասքին հրաժարվել է նշել ուղևորների անունները կամ որքան են նրանք վճարելու այդ ուղևորության համար, սակայն նշել է, որ գումարը բավականին մեծ է:
Սա առաջին նման նախաձեռնությունն է, երբ մասնավոր անձինք կհեռանան 640 հազար կիլոմետր երկնքից, կանցնեն լուսինը և կվերադառնան երկիր: Ուղևորությունը նման է NASA-ի Ապոլոն առաքելությանը:
Տիեզերական հարցերով փորձագետ ավստրալիացի Մորիս Ջոնսն ասում է, որ SpaceX ընկերությունն ամենայն հավանականությամբ կօգտագործի այս առաքելության համար Falcon անվանումով տիեզերանավը: Նա կարծում է, որ նման ուղևորությունը կարժենա մոտ 50 միլիոն դոլար յուրաքանչյուր ուղևորի համար:
Space X ընկերության գլխավոր տնօրեն Էլոն Մասքին իր հերթին ընդգծում է, որ նրա երկարաժամկետ նպատակն է հասնել մարդկանց ուղևորությունների դեպի Մարս մոլորակ, իսկ դեպի լուսին ծրագրվող այս ուղևորությունն ընդամենը առաջին քայլն է: