Բաժիններ՝

Կասպշիկն անդրադարձել է չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերմանը

Շփման գծի չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրսբերման առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Այս մասին «Արմենպրես»­-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

«Կողմերի խնդրանքով փետրվարի 27-­ին` երկուշաբթի, խիտ ականապատ չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների մարմինների դուրսբերման հումանիտար գործողություն է իրականացվել` իմ անձնակազմի ամբողջական մոբիլիզացմամբ: Մեր ներկայության նպատակն էր վստահանալ կողմերի կողմից հրադադարի խստագույն պահպանումն անվտանգության երաշխիքների միջոցով, ինչպես նաև երաշխավորել, որպեսզի գործողությունն իրականացվի այնպես, ինչպես նախօրոք պայմանավորվել էին կողմերը: Կցանկանայի ընդգծել, որ իմ գրասենյակը շարունակական աջակցություն է ստացել տեղական հրամանատարների, ինչպես նաև ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների Նրանց աջակցությամբ, ինչպես նաև Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության ներկայությամբ, գործողությունը հաջողությամբ իրականացվել է ցերեկը»,­- ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031