Մարտի 27-ին, ժամը 1.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 77/1 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1952 թ ծնված Սամվել Աղլամազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 3.30-ին, գիտակցություն չգալով, մահացել է:
Ստեփանավանում ևս բացվեց Կարապետյանների ընտանիքի կառուցած նոր նախակրթարանը։
Դուբայի արհեստական ինտելեկտի լաբորատորիան շուտով կսկսի կառավարության եւ մասնավոր հատվածի աշխատակիցների ուսուցումը՝ նպատակ ունենալով ռոբոտներ ներդնել նրանց աշխատանքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և առատ ձյան պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Մարտի 27-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Գ.-ն, 1993 թ. ծնված Վարդուհի Գ.-ն և 1993 թ. ծնված Տիրուհի Գ.-ն:
«Ճգնաժամային տարածաշրջան են ուղարկվել շուրջ հազար զինվորականներ, որոնք լիովին պատրաստ են օգնություն ցույց տալ»,-նշել է Թեռնբուլը:
Վրաստանի քաղաքացիներն արդեն մարտի 28-ից կարող են առանց այցագրերի յուրաքանչյուր կես տարին մեկ 90 օրվա ընթացքում այցելել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներ, բացառությամբ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի: Վրաստանի ԱԳ նախարարությունը մարտի 27-ին քաղաքացիների համար վերջին պարզաբանուներն է արել ԵՄ-ի երկրներ այցելելիս նրանց կողմից անայցագիր ռեժիմի օգտագործման վերաբերյալ։
Թուրքիայի իշխանությունները շարունակում են արգելել Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչներին հանդիպել կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի հետ:
Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց. 2017 թվականի մարտի 26-ին, 82 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը:
Ապրիլի 2-ից հետո կադրային փոփոխություններ են սպասվում դատական համակարգում։ Մեր տեղեկություններով՝ եվրոպական մարմիններում ՀՀ դատական համակարգի գնահատականները շատ ցածր են, և արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար իշխանությունն ստիպված է կոսմետիկ փոփոխություններ անել։
Տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան» դաշինքին տեր կանգնել իր քվեներին։ Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։
Բանակից հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի իրային, պարենային և վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ, կոչումով կապիտան Հայկ Խաչատրյանը 2015-2016թթ ընթացքում զինվորական համազգեստներ ու կոշիկներ է հափշտակել:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից «վտակվելու» բուն պատճառը եղել է այն, որ վերջինս «ակնհայտվել» է ՕՐՕ դաշինքը «համակարգելու»-մոդերացնելու, «Ծառուկյան» դաշինքին այն կցելու գործում, ինչի անթույլատրելիության մասին բարձր մակարդակով նրան զգուշացրել են:
ԸՕ-ի համաձայն՝ գրանցված թեկնածուի դեպքում քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ: Առանց դրա նա չի կարող զրկվել ազատությունից: Իսկ ԿԸՀ-ն նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Իշխանություններն առայժմ չեն ցանկանում ԿԸՀ-ին նման որոշում կայացնելու փորձության ենթարկել։
Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը և գումարը չի տվել: Մոտ կես տարի տեւած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 27-ին, ժամը 21:59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Մարտի 27-ին, ժամը 23:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 9բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թե ինչո՞ւ են դաշինքի առաջնորդները հակադրվում իրենց ընկերոջ կարծիքին, և ինչպե՞ս է, որ նույն հարցի շուրջ քաղաքական գործիչներն ու նրանց համակիրը տարբեր տեսակետներ են հայտնում, «168 Ժամը» հետաքրքրվեց դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։
Քերիմ Ահմետսպախիկը՝ թեքվանդոյի 16-ամյա բոսնիացի վարպետը, համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ 35 վայրկյանում գլխով ջարդելով 111 բետոնե բլոկներ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Fendi իտալական նորաձեւության տունը ներկայացրել է Girls Secret ֆիլմի ամբողջական տարբերակը, որը նվիրված է հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածուին:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոնում այսօր ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողներին հաջողվեց կարճ զրույց ունենալ ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի հետ:
ԱՄՆ-ում տղամարդը դրոնի միջոցով պատահաբար տեսագրել է իր ընկերուհու վրա շնաձկան հարձակման փորձը։
Վրաստանում ձերբակալվել է «Իգլա»-ների գործով հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացի, տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարեցնում «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի ձեռքբերման փորձերը: Հաղորդվում է, որ մանկունյանցիները մրցաշրջանի ավարտից հետո 25-ամյա բրազիլացու համար պատրաստ են վճարել 200 մլն եվրոյի չափով հրաժարագին:
Նախ և առաջ պետք է ազատվեք արքայազնի մասին այնպիսի իլյուզիայից, որ նա պետք է գա, գրկի ձեզ և տանի դեպի ապագա: Ժամանակի հետ տղամարդիկ հոգնում են ձեռքերի վրա տանելուց, և դու ընկնում ես գետնին, ինչպես ծանր ճամպրուկ: Լքված ճամպրուկ չդառնալու համար կինը պետք է կենտրոնանա ոչ թե տղամարդու, այլ իր երազանքի վրա:
Եթե մտածեցիք կնոջ սեքսուալության մասին, նշանակում է՝ ենթագիտակցական մակարդակում ցանկանում եք սիրո գիշեր ունենալ և լավ հանգստանալ զուգընկերոջ գրկում։ Այդ մտքերին թույլ չեք տալիս գերակայել մտքին, բայց մեծ սեքսուալ էներգիա ունեք։
Գիտե՞ք՝ ինչու են Աղեղնավորները 5-6 կամ ավելի անգամ ամուսնանում։ Ոչ թե այն պատճառով, որ ամուսինները չեն կարողանում տանել Աղեղնավորների դավաճանությունը, այլ, քանի որ Աղեղնավորները ձանձրանում են նույն մարդուն դավաճանելուց։
Կառուցվածքը պահպանելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ օրգանիզմը մաքրել հնդակաձավարի ալյուրի օգնությամբ։ Ըմպելիքը բավական համեղ է ստացվում և պատրաստվում է հնկաձավարի ալյուրից, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։