The Beatles-ի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին երգչուհի Ադելի նախկին պրոդյուսեր Գրեգ Քերսթինի հետ միասին աշխատում է նոր ալբոմի վրա:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 2-ին դուք ձեր ձայնով որոշելու եք ձեր և ձեր երեխաների, թոռների ապագան հաջորդ տասնամյակների համար»,- այսօր Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը։
Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարելէ, որ պլանավորում է սկսել Galaxy Note 7 սմարթֆոնի շտկված տարբերակի վաճառքը, որի արտադրությունն ավելի վաղ դադարեցվել էր կուտակիչների պայթյունի բազմաթիվ դեպքերի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Եղիազարյանի խոսքով՝ այսօր մարդը տրտնջում է, 10 հազարից ավելի այլ բան չի տեսնում, նա ստրուկ է, իսկ ստրուկը չի կարող համատեղվել իրենց հետ, իրենք ազատ են։ Հրամանատարը հարցադրում արեց, թե 50-100 տարի հետո այստեղ գտնվողներից ոչ մեկը ողջ չի լինելու, և ի՞նչ են այն ժամանակ ասելու իրենց մասին՝ ավելի շատ երշի՞կ են կերել, թե՞ հայրենիքի համար են պայքարել. «Տղամարդու արժանիքներից մեկն այն է, որ փորձության ժամին իր կյանքը նվիրի հայրենիքի արդար գործին»։
«Նոր մոտեցումներ շատ չտեսանք, մի քիչ նորաձև և համակարգված էր «Ելքի» քարոզարշավը, մնացածը կրկնողություններ էին, այսինքն՝ այս կամ այն տարեթվերի եղած մոտեցումներն այս կամ այն քաղաքական ուժերը կրկնում էին»։
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով հայկական կողմը տարբեր մակարդակներով դիմել է բելառուսական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
««Հայկական Վերածնունդը» կլինի այն քաղաքական ուժերի թվում, որն ապրիլի 2-ին կունենա ծանրակշիռ հաղթանակ, ես դրանում համոզված եմ։ Այդ վստահությունը գալիս է իմ 25 օրերի ընթացքում ունեցած հանդիպումներից, մենք ամեն տեղում ենք ուժեղ։ Իմ բոլոր հանդիպումներին գնում եմ իմ մեքենայով, իմ հետևից ավտոբուսներ չեն գալիս, մեքենաներ չեն գալիս, ու բոլոր տեղերում մենք կարողացել ենք ձևավորել ամուր, մրցունակ թիմ, ովքեր մեզ հետ միասին պայքարում են, ովքեր հավատում են, որ Հայաստանում ինչ-որ բան պետք է փոխվի»:
Այսօր Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ Աշոտ Մանուչարյանը պատմեց 88-ի իրողություններից, երբ այն ժամանակ Ազգային բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին մի մուրացիկ կին է մոտեցել, բայց Սարգսյանը մերժել է նրան, իսկ այդտեղ գտնվող Վազգեն Մանուկյանը փորձել է օգնել, սակայն կինը հրաժարվել է և դիմել է Սարգսյանին. «Պարոն Տիգրան Սարգսյան, ո՞ւր է իմ հացի փողը»։
«Արսենալի» լեգենդար նախկին հարձակվող Թիերի Անրին, ով տվյալ պահին Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է, վստահ չէ, որ կարող է փոխարինել Արսեն Վենգերին «Զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնում:
ՕՐՕ դաշինքով առաջադրված Անդրիաս Ղուկասյանը, գտնվելով անազատության մեջ, միակն է 1000-ից ավելի պատգամավորության թեկնածուներից, որ զրկված է իր իրավունքներից և չի կարող հանդիպել ընտրողների և լրագրողների հետ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը։
Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր և տատի կողմից, 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը արխիվացվել են և ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
«Մենք ունեցանք շատ վատ քարոզարշավ ոչ թե մեր աշխատանքի պատճառով, այլ իշխանությունների ապօրինությունների պատճառով։ Ամենասկզբից՝ սև քարոզչություն, որին փոխարինեցին բռնությունները, կրակոցները, Ջրառատը»,- այսօր Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, «Ժառանգություն» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Փարիզի իշխանությունները որոշել են Էյֆելյան աշտարակը պարսպել 2,5 մետր բարձրությամբ գնդականթափանց ապակու պատով:
FIDE-ի պաշտոնական կայքը հայտարարել է Կիրսան Իլյումժինովի հեռանալու մասին: Որոշումը կայացվել է Աթենքում կայացած նախագահական խորհրդի նիստի ժամանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:
Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
Իրանի 107-ամյա բնակիչ Ֆեյզոլա Ֆաթհին իր թեկնածությունն է գրանցում իշխանության տեղական մարմինների ընտրություններին մասնակցելու համար:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր ամփոփիչ հանրահավաք է իրականացնում Երևանի Ազատության հրապարակում։ Նախատեսվում է, որ ելույթ կունենան դաշինքի 3 առաջնորդները։
«Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական ծրագրերն ընտրողներին ներկայացնելու փոխարեն, շանտաժներով, սոցցանցերում կոնկրետ անձանց դեմ ցեխ շպրտելով է զբաղված: Ուստի` հորդորում ենք Փաշինյանին և իր թիմակիցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և սադրանքներ հրահրելուց ու շարունակել իրենց նախընտրական քարոզարշավը կոռեկտության սահմաններում»:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է ուղղակի կառավարում մտցնել Հյուսիսային Իռլանդիայում, եթե ձախողվեն տարածաշրջանային կառավարության ձեւավորման բանակցությունները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանն Արթիկ քաղաքում նախընտրական հանդիպման ընթացքում հիշեցրեց, որ այս ընտրություններից հետո 5 այլևս տարի ընտրություն չի լինելու, և պատասխանատվությունը շատ մեծ է։
Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը շատ բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ բարեկամական գործընկերությունը: Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի: Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը:
ԿԲ խորհուրդն այս պահին նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները՝ ակնկալելով տնտեսական ակտիվության և գնաճի վերականգնման տեմպերի արագացում
Ֆրանսիացի քննիչները Պենելոպա Ֆիյոնին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը, հարցաքննելու են իր ամուսնու, ինչպես նաեւ ֆրանսիացի եվրապատգամավոր Մարկ Ժուլոյի մոտ կեղծիքով աշխատանքի տեղավորվելու արդյունքում պետական միջոցները վատնելու գործով:
2017 թվականի փետրվարի 23-ից Վ. Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն:
«Մենք բարձր ենք գնահատում այն կարևոր դերը, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հավատացած եմ, որ եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել», – ասել է Նալբանդյանը
Մարտի 28-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մեր միջնակարգ տասնամյա կրթությունը լիովին բավարար էր եւ նույնիսկ գերազանցում էր այսօրվա մագիստրոսական կրթությանը»,- մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսում, ներկայացնելով իրենց ծրագրերը, ասաց դաշինքի պատգամավորության թեկնածու Թերեզա Սարգսյանը: Բայց ոլորտին վերաբերող մնացած փոփոխությունների մասին Թերեզա Սարգսյանը նախընտրեց լռել, քանի որ, ինչպես ասաց նա` ինքը գործի մարդ է: