
«Մանչեսթեր Յունայթեդի» պատրաստ է «Բարսելոնայից» գնել Նեյմարին 200 մլն եվրոյով և վճարել նրան տարեկան 25 մլն

«Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարեցնում «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի ձեռքբերման փորձերը: Հաղորդվում է, որ մանկունյանցիները մրցաշրջանի ավարտից հետո 25-ամյա բրազիլացու համար պատրաստ են վճարել 200 մլն եվրոյի չափով հրաժարագին:
Իսկ Նեյմարին «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայն է վճարել 25 մլն եվրո մրցաշրջանի համար, ինչը 2 անգամ ավելի է նրա այժմյան աշխատավարձից:
Հոկտեմբերին հարձակվողը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2021թ.:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արգելափակել է Ռոման Աբրամովիչի առաջարկը Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը