Հնդկաձավարի ալյուրը՝ նիհարելու համար. տարիներով փորձված բաղադրատոմս
                                    Mirkrasoty.life կայքը գրում է, որ կառուցվածքը պահպանելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ օրգանիզմը մաքրել հնդակաձավարի ալյուրի օգնությամբ։ Ըմպելիքը բավական համեղ է ստացվում և պատրաստվում է հնկաձավարի ալյուրից, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
- Մաքրում է անոթները և նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը։
 - Արագացնում է և կարգավորում նյութափոխանակությունը։
 - Կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը։
 - Օրգանիզմից դուրս է բերում շլակներն ու տոքսինները։
 - Ամրացնում է նյարդային համակարգը։
 

Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ հնդկաձավար
 - 1 բաժակ անյուղ կեֆիր։
 
Պատրաստման եղանակը.
- Հարկավոր է մանրացնել հնդկաձավարն այնքան, մինչև ստանաք ալյուր։
 - Ալյուրի վրա կեֆիր լցրեք, լավ խառնեք, դրեք սառնարանում։
 
Այս խառնուրդը հարկավոր է օգտագործել նախաճաշելուց 30 րոպե առաջ` 14 օրվա ընթացքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    