Բաժիններ՝

Fendi-­ն մինի­ֆիլմ է նկարահանել աղջկական գաղտնիքների մասին

Fendi իտալական նորաձեւության տունը ներկայացրել է Girls Secret ֆիլմի ամբողջական տարբերակը, որը նվիրված է հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածուին: Հոլովակը հրապարակված է YouTube­ում: Հագուստի նոր հավաքածուն ստեղծելիս
դիզայներները ոգեշնչվել են Ֆրանսիայի Մարիա­Անտուանետա թագուհու կերպարով:

Նրա հագուստը մեկնաբանել են ժամանակակից ձեւով։ Fendi նորաձեւության տունը հիմնվել է Հռոմում 1926 թվականին: Այս բրենդի ներքո վաճառվում են հագուստ, կաշվից ու մորթուց պատրաստված իրեր, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ պարֆյումերիա: Ներկայում ֆիրման մտնում է LVMH հոլդինգի կազմի մեջ: 1960-­ական թվականների կեսերից ընկերությունը համագործակցում է գերմանացի մոդելագործ Կառլ Լագերֆելդի հետ, որը նաեւ Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենն է։

https://www.youtube.com/watch?v=Q7AEWnOK_K0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031