Սամվել Բաբայանի դեմ «Իգլայի» գործը միակը չէ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ:
Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը և գումարը չի տվել: Մոտ կես տարի տեւած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են, փոխարենը Արցախի հերոսի դեմ այս տարվա փետրվարին գործ են հարուցել՝ սուտ մատնություն, ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այն է՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Տեղեկությունը ճշտելու համար մենք հարցում էինք ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխանն ուշանում է: Կփորձենք մանրամասներ իմանալ նախաքննություն իրականացնող մարմնից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։