«Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է երկաթգծի վրա

Մարտի 27-ին, ժամը 21:59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից,(տուժածներ չկան, վառելիքի արտահոսք չկա). ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «Mercedes C240» մակնիշի 85 TV 885 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթգծի սյանը և գլխիվայր շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը. ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով` հատուկ տեխնիկայի օգնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031