Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են. «Ծառուկյան» դաշինքի ձայների լիմիտ է սահմանվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան» դաշինքին տեր կանգնել իր քվեներին։ Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։

Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին․ եթե հաշվարկի ընթացքում լիմիտն սպառվի, «Ծառուկյան» դաշինքի քվեները դրվելու են ՀՀԿ-ի տարածքի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, «Հրապարակ»-ի զրուցակիցը չցանկացավ բացահայտել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031