Կադրային փոփոխություններ դատական համակարգում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ից հետո կադրային փոփոխություններ են սպասվում դատական համակարգում։ Մեր տեղեկություններով՝ եվրոպական մարմիններում ՀՀ դատական համակարգի գնահատականները շատ ցածր են, և արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար իշխանությունն ստիպված է կոսմետիկ փոփոխություններ անել։

Լավատեղյակ աղբյուրը վստահեցնում է, թե այժմ դատավորների «սև ցուցակ» կա կազմված, որտեղ ընդգրկվել են մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված, կոռուպցիոն սկանդալներում ներգրավված, ՄԻԵԴ-ում ամենից շատ բողոքների արժանացած դատավորները։ «Կան անգամ այնպիսի անուններ, որոնք տարիներ ի վեր սպասարկել են իշխանություններին, սակայն իրենց կաշին փրկելու համար անգամ յուրայիններին չեն խնայի։ Նրանց համար տարբերություն չկա. այսօր x-ին կասեն՝ այս որոշումը կայացրու, վաղը՝ y-ին»։ Ի դեպ, դատավորների «սև ցուցակ» ունի նաև ԱՄՆ դեսպանատունը, որոնց ոչ միայն վիզա չի տրամադրում, այլև որևէ միջոցառման չի հրավիրում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031