
Սամվել Բաբայանի «վաղաժամ» մեկուսացումը վիժեցրեց ՕՐՕ-ի պլան «բ»-ն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից «վտակվելու» բուն պատճառը եղել է այն, որ վերջինս «ակնհայտվել» է ՕՐՕ դաշինքը «համակարգելու»-մոդերացնելու, «Ծառուկյան» դաշինքին այն կցելու գործում, ինչի անթույլատրելիության մասին բարձր մակարդակով նրան զգուշացրել են:
«Ակնհայտվելուց» մեկի շաբաթ հետո Հովիկ Աբրահամյանը ստիպված է եղել դիմում գրել, դուրս գալ ՀՀԿ-ից: Նույն աղբյուրների փոխանցմամբ, ՕՐՕ-ի «համակարգումը» ոչ այնքան խորհրդարան մտնելու, որքան հետընտրական զարգացումների նպատակ է հետանդել, սակայն Սամվել Բաբայանի «վաղաժամ» մեկուսացումը փաստացի վիժեցրեց նաև պլան «բ»-ն: «Համակարգողները» այս օրերին աշխատում են պլան «գ»-ի վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։