
Վրաստանում ձերբակալվել է Սամվել Բաբայանին «Իգլա» մատակարարած անձը. aysor.am

Aysor.am-ը գրում է. Վրաստանում ձերբակալվել է «Իգլա»-ների գործով հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացի, տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա մարտի 27-ին Թբիլիսիում, Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետին և 235.1 հոդվածի 2-րդ կետի առաջին մասով հետախուզվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: