«Լինելով ՊՆ-ի ներսում, ես զգացի, որ այն ռեսուրսները, որ գոյություն ունեն արդեն բանակի ներսում, դեռևս բավարար չեն, որպեսզի մենք մեր բանակի զարգացումն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնենք, կատարելագործենք և ավելացնենք նրա մարտական կարողությունները: Պետք է ամուր թիկունք, իսկ ամուր թիկունք ձևավորելու համար պետք է ամուր տնտեսություն: Եթե զինվորի ձեռքին հիմնական գործոնը, որը հաղթական ելք է բերում, զենքն է, ապա ժողովրդի ձեռքին հաղթական ելք բերող զենքը տնտեսությունն է: Առանց տնտեսության համապատասխան զարգացման տեմպերի՝ ժողովուրդը չի կարող ստեղծել բարեկեցիկ պայմաններ, չի կարող լուծել առօրյա խնդիրներ»:
«Էյնշտեյնն ասում էր՝ Դոստոևսկին ինձ ավելի շատ բան է տվել, քան բոլոր գիտնականներն ու մտավորականները՝ միասին վերցրած, իսկ ահա կինոն ինձ համար նույն նշանակությունն ունի, ինչ Դոստոևսկին Էյնշտեյնի համար»,- մի առիթով այսպես է բնորոշել իր և կինեմատոգրաֆի կապը համաշխարհային կինոյի հսկաներից մեկը՝ մեր հայրենակից Արտավազդ Փելեշյանը:
Արդեն 9 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ ՈւելդանովԳալուստյանի գործով քննությունն ավարտված է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին` Թուրքիային և Նիդերլանդներին նվազեցնել ճնշումը:
Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի Drone Killer սպառազինությունների համակարգ:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև լարված հարաբերությունների համատեքստում թուրքական Սամսուն քաղաքի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ Նիդերլանդների:
«Ռեալի» ղեկավարությունը ձգտում է պարզության «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի Իսպանիա վերադառնալու պատրաստակամության հարցում: Ինչպես հաղորդվում է, մադրիդցիները ժամանակ են տվել դարպասապահին մինչև մայիս, որպեսզի նա վերջնականապես կողմնորոշվի:
Թուրքիայում Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության շրջակայքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ տաքսու վարորդների շրջանում անցկացվել է հարցում: Հարցման արդյունքների և տաքսու վարորդների դիրքորոշման մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ելք» դաշինքը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ն. Փաշինյանը հորդորում է մարդկանց՝ չքվեարկել ՀՀԿ-ի «լռության ուխտավորների օգտին», քանի որ, նրա խոսքով, այս 5 տարիների ընթացքում նրանք ԱԺ-ում »կնոպկա» սեղմելուց բացի՝ ոչինչ չեն արել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ներկայացնել իր դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի դերակատարությանը. Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերը բարձրանում է, դա էլ իր հերթին բարձրացնում է Հայաստանի նշանակությունը: Ի վերջո, Ռուսաստանի ռազմաբազան մեր երկրում է: Մենք ունենք ՌԴ-ի տրամադրած այնպիսի զենք, որի գործողության չափերը մի քանի հարյուր կմ է: Այդ մասին գրում է նաև թուրքական մամուլը»:
Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում:
Այսօր «Ելք» դաշինքը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացնում է նախընտրական քարոզարշավ:
Զինված ընդդիմությունը չի մասնակցելու Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը կարծիք է հայտնել այն մասին, որ այսուհետ ավելի դժվար է լինելու շարունակել Թուրքիայի հետ տնտեսական ուղղությամբ աշխատանքները։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ին ստորագրել է հրամանագիր Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Արտաշատ քաղաքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է։
Ներկայում Թուրքիայում ժողովրդավարությունն աստիճանաբար ապամոնտաժվում է, հայտարարել է Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցությունից ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը՝ մարտի 13-ին ելույթ ունենալով Բեռլինում կայացած համաժողովում:
Նիդերլանդների իշխանությունները Թուրքիայի արտգործնախարարի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարարի այցերն ու միջոցառումները չեղարկելուց հետո թուրք ընդդիմադիր գործիչներին թույլատրել են ելույթ ունենալ ընդդեմ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների:
«Լեսթերը» հայտարարեց Կրեյգ Շեքսպիրին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին մինչև 2016-17 մրցաշրջանի ավարտը: Անգլիացու առաջին խաղը որպես լիարժեք գլխավոր մարզիչ՝ տեղի կունենա մարտի 14-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ պատասխան խաղում:
«Եթե ոչ մի բան չփոխվեց, մեղավորը դուք եք»,- այսօր Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով բնակչությանը:
ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի Մոսկվա այցի ժամանակ:
Մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջը բանակցություններն անհեռանկար են, եւ եվրոպացիները վաղուց պետք է դա հստակ բացատրեն թուրքական կողմին՝ սկսելով համագործակցության նոր ձեւաչափերի որոնումները:
«Ծանո՞թդ ա, ծրարով փող ուղարկի, թող ապրի, բայց ոչ թե՝ համակարգ փչացնի: Էսօր ես քիչ ասելու եմ, շատ անելու ենք: Ասել ենք՝ թոշակների բարձրացում, որովհետև այսօր թոշակը՝ 12 հազար, 15 հազար, 20 հազար դրամով, սովորական այդ օրենք գրողը, որ միայն 20 հազար ստանա, ո՛չ լույսի, ո՛չ գազի փողը չի բավարարելու, ձեր ցավը տանեմ: Հարկավոր ա ժողովրդի մասին մտածել, ժողովրդիդ սիրես, իմանաս՝ այսօր էս մարդը ոնց ա անցկացնում իր օրը, իր երեխային, իր ծնողին, մեկը՝ մութ ա, մեկը լույս ա, մեկը՝ գազ չկա, մեկը՝ հաց չկա, մեկը՝ դեղորայք չկա»,- հայտարարեց Գ. Ծառուկյանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նիդերլանդներին բողոքի միանգամից երկու նոտա է հղել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանացի քաղաքական գործիչները դաշնային կառավարությանը կոչ են արել խիստ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վթարի պատճառները:
Ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, մարտի 12-ին երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց: