Բաժիններ՝

ԵԱՏՄ­-ի և Իրանի ԱԱԳ-­ի մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել Մոսկվա Ռոուհանիի այցի ժամանակ

ԵԱՏՄ-­ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի Մոսկվա այցի ժամանակ:

Այդ մասին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է Իրանի տեղեկատվական­ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս­իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզիի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ­-ը:

«Երեկ եւ այսօր Թեհրանում է գտնվում Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի քննարկման պատվիրակությունը:

Ընթանում է փաստաթղթի տեքստի համաձայնեցման ակտիվ աշխատանք, հուսով ենք, որ մինչեւ Իրանի նախագահի Մոսկվա այցը փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման համար»,­-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հետ ԱԱԳ-­ի վերաբերյալ համաձայնագիրը կիրագործվի մի քանի փուլով: Դա նշանակում է, որ սկզբում ազատ ռեժիմը կգործի միայն որոշակի խմբի ապրանքների նկատմամբ:

Ապրանքների վերջնական ցուցակը, որոնք կներառվեն ԱԱԳ­-ի վերաբերյալ համաձայնագրի առաջին փուլում, առայժմ չի հաստատվել: Իրանի հետ ԱԱԳ-­ի ստեղծման առաջին փուլը կարող է ընդգրկել թեթեւ արդյունաբերության եւ գյուղատնտեսական արդյունաբերության համալիրի արտադրանքը:

Դրա հետ մեկտեղ նշվում էր, որ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը դժվարանում է նրանով, որ երկիրը Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս