«Պարոն Ծառուկյան, մեռնեմ քեզ». Գագիկ Ծառուկյանը Թալինում է

«Եթե ոչ մի բան չփոխվեց, մեղավորը դուք եք»,- այսօր Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով բնակչությանը:

Նա կոչ արեց մարդկանց, որ իրենք որոշեն իրենց ապագայի խնդիրը. «Մարդուն ուշադիր նայում ես, մարդը հուզմունքից աչքերը լցնում է, ջուր ա թափվում աչքերից, հույսով, հավատով սպասում են, ասում են՝ Ծառուկյանը ասեց, գոնե էդ մարդը չի խաբի, կանի: Կեսը ասում են՝ չէ, Ծառուկյանը մինչև վերջ կգնա կամ չի գնա, պայմանավորված է, և այլն: Ա՛յ ձեր ցավը տանեմ, 2015 թիվը ձեր համար ապացույց չէ՞ր: Բայց Ծառուկյանը սիրելով իր ժողովրդին, մտածելով ժողովրդի մասին, ես ինձ թույլ չտվեցի գնալ արյունահեղության»:

Ելույթից հետո Գ. Ծառուկյանին մոտեցան մի շարք մարդիկ՝ իրենց նամակներով և խնդիրներով: Ծառուկյանը վերցրեց նամակները, խոստացավ օգնել: «Պարոն Ծառուկյան, մեռնեմ քեզ»,- բղավեց ներկա կանանցից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։