«Էս բլանկի փոխարեն՝ մի ծրար փող տվեք». «Ելքից» փող են ուզում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ելք» դաշինքը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ն. Փաշինյանը հորդորում է մարդկանց՝ չքվեարկել ՀՀԿ-ի «լռության ուխտավորների օգտին», քանի որ, նրա խոսքով, այս 5 տարիների ընթացքում նրանք ԱԺ-ում »կնոպկա» սեղմելուց բացի՝ ոչինչ չեն արել:

«Ելքի» անդամները նաև բաժանում են իրենց նախընտրական ծրագրերի թռուցիկները և բուկլետները: Մի կին վերցնելով բուկլետը՝ ասաց. «Էս բլանկի փոխարեն՝ մի ծրար փող տվեք, ոչ թե դատարկ բլանկ: Հարցրեք մարդկանց՝ ինչի՞ կարիք ունեն, ոչ թե սրանք տվեք»: Իսկ դաշինքի անդամները նրան հորդորեցին Սամվել Ալեքսանյանից փող ուզել:

Տեսանյութեր

Լրահոս